1988 թվականին Առողջապահության միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի օգտագործման խնդիրը իսպառ վերանա: XXI սկսվեց, բայց խնդիրը չվերացավ: Նիկոտինի դեմ պայքարը շարունակվում է:
Ծխելուց հրաժարվելը բավականին դժվար խնդիր է: Հայտնի է, որ նիկոտինը մեծ կախվածություն է առաջացնում: Մենք բոլորս գիտենք մարդկանց, ովքեր փորձել են թողնել ծխելը, սակայն մի քանի ամիս անց նորից սկսել են ծխել:
Այսօր մենք գիտենք բուժման արդյունավետ միջոցների, ինչպես նաև նիկոտինին փոխարինող միջոցների մասին: Այդ միջոցները պետք է ավելի հասանելի և մատչելի դառնան, որպեսզի բոլոր երկրների ծխախոտ օգտագործողները հնարավորություն ունենան ձեռք բերել:
30-35 տարեկանում ծխելուց հրաժարված մարդիկ ունեն այնքան կյանքի տևողություն, որքան ովքեր երբևէ չեն ծխել: