Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայից ցուցակներ են պահանջել. պետք է մուծվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ  Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ՝ նրա բիզնեսների մասին եւ բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել եւ օգնել է ՊԵԿ Մաշտոցի հարկային բաժնի պետ եղած ժամանակ:

Եւ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարապետյանը բավական շատ հարկեր չի վճարել բյուջե, եւ ըստ լուրերի՝ նրա առաջ խնդիր է դրվել՝ երկու փուլով պետբյուջե վճարել այդ հարկերը, որ կազմել են շուրջ 1.3 մլն դոլար, այլապես նրան խոստացել են բանտարկել: Կարապետյանն էլ, բնականաբար, որոշել է հանուն ազատության մաս-մաս վճարել ժամանակին չվճարված հարկերը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը» դիմեց Հրանտ Կարապետյանին, սակայն նա հերքեց՝ ասելով. «Անլուրջ բան է»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս