«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի բնակչության քանակի վերաբերյալ ՀՀ պաշտոնական կայքերում միանգամայն տարբեր ցուցանիշներ են հրապարակված: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նախագահական նստավայրի կայքում նշված է, թե ՀՀ բնակչությունը 3 մլն 18 հազար 854 հոգի է՝ ըստ մշտական բնակչության ցուցանիշի եւ 2 մլն 871 հազար 771 մարդ՝ ըստ առկա բնակչության ցուցանիշի:
Իսկ ահա ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ ՀՀ բնակչությունը 2 մլն 986 հազար 500 մարդ է՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ:
Նկատենք, որ նախագահականի կայքում բնակչության թվի վերաբերյալ տեղեկատվությունը բավական հին է. մշտական բնակչության ցուցանիշը պաշտոնական տվյալներով վաղուց ի վեր 3 միլիոնից պակասել է, եւ դա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում՝ նրա իշխանության վարած քաղաքականության հետեւանքով: Ու այս ֆոնին վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ազնիվ է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: