Պետք է աճեցնեմ իմ շրջապատի երիտասարդներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք է՞լ եք լինելու ժամանակավոր, թե՞ պաշտոնավարելու եք նաեւ 2018-ից հետո․ երեկ «Հրապարակ»-ի լրագրողը հարցրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ով նիստի ընդմիջմանը գնացել էր Խոսրով Մելիքիչի աշխատասենյակ՝ շնորհավորելու հոբելյարին։ «Եթե ինձ արդարացնեմ․․․ լավ աշխատեմ, արդյունավետ՝ այո»։ Ի՞նչ եք կարծում՝ կարդարացնե՞ք։ «Ես փորձում եմ»։ Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ իշխող ուժը թեեւ թմբկահարում էր սերնդափոխության մասին, բայց ԱԺ նախագահը 70-ն անց է։ «Իմ շրջապատում շատ երիտասարդներ կան, ես պետք է փորձեմ իրենց աճեցնել, որպեսզի կարողանանք սերնդափոխություն իրականացնել»։ Փաստորեն, Գալուստ Սահակյանը լավ չէր «աճեցնում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս