Երեկ գիշերը թալանել են Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի առանձնատունը:
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցել է Սևանի նախկին քաղաքապետի հետ՝ պարզելու համար՝ դեպքը երբ է տեղի ունեցել և որքան վանս է կրել:
«Ոստիկանությունն արդեն զբաղվում է: Պատուհանի ճաղավանդակը պոկել են և ներս մտել, բարեբախտաբար տանը մարդ չի եղել»,- ասաց նախկին քաղաքապետը:
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուդիկ Ղուկասյանը նշեց, որ որևէ մեկին չի կասկածում. «Ես ո՞ւմ եմ վատություն արել, որ ինչ-որ մեկին կասկածեմ: Դրա հետևանքը այն է, որ նախկին ոստիկանապետը՝ Վիգեն Աղեկյան, քանի տարի այստեղ աշխատելով, անգործության է մատնել: Է՛դ, որ ընտրակեղծրարություն էր անում, նման լկտիների հետ էր անում, չէ՞: Ինքը հետները սերտաճած անձնավորություն է»:
Ըստ նրա՝ այսքան տարիների ընթացքում ոչ մի տնային հանցագործություն ոստիկանապետի կողմից չի բացահայտվել:
Վիգեն Աղեկյանից դեռևս մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:
Լիդա Եղիազարյան