Այսօր խորհրդարան էր եկել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նորա Առուստամյանը, ում հաջողվեց մանդատ ստանալ Խաչիկ Մանուկյանի՝ մանդատը վայր դնելուց հետո: Այսօր նա լրագրողների հետ զրույցում կոչ արեց ինտրիգ ման չգալ այնտեղ, որտեղ այն չկա:
Հարցին` ինչպե՞ս է պատրաստվում աշխատել՝ հաշվի առնելով, որ ըստ լուրերի, Խաչիկ Մանուկյանին ստիպեցին հրաժարվել մանդատից, Նորա Առուստամյանը պատասխանեց. «Ստիպողաբար որևէ բան տեղի չի ունեցել: Մի ման եկեք մի բան, որը չկա», – նշեց նա:
Անդրադառնալով տեղեկություններին, թե իր հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, կես մլն դոլար էր ծախսել ընտրությունների ընթացքում, դա է պատճառը, որ ինքը հայտնվել է խորհրդարանում, Առուստամյանը նշեց. «Ես Ձեզ խնդրում եմ, ինտրիգ ման մի′ եկեք այնտեղ, որտեղ չկա»: