
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ դեռ որոշում չի կայացրել` կմասնակցի՞ 2018-ի նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:
Gazeta.ru-ն հայտնում է, որ այդ մասին նրան հարցրել են հարցազրույցի վերջում՝ հետաքրքրվելով ՌԴ-ում նախընտրական արշավի մասին, նաև հարցրել` մտադի՞ր է առաջադրել իր թեկնածությունը: «Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա դրա մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Պուտինը: