ՏԵՍՆԱՅՈՒԹ. Որ քաղաքական ուժն ինչպես է արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ իրենք հունիսին համագումար են անելու և թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին առաջարկելու են ստեղծել լայն կոնսոլիդացիա եւ գնալ համախմբման, նշել է, որ «Ելք»-ը դեռեւս հարցը չի քննարկել, բայց ինքը դեմ չէ արտախորհրդարանական ուժերի առաջարկը խորհրդարանում բարձրացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը արտախորհրդարանական մի քանի ուժերից փորձեց պարզել՝ պատրա՞ստ են գնալ նման համագործակցության: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար ցանկացած համագործակցություն, որը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից եւ միտված է նրանց կյանքը բարելավելուն, ընդունելի է. «Թե ի՞նչ առաջարկով է հանդես գալու «Ժառանգություն» կուսակցությունը, մենք կտեսնենք առաջիկայում, չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, եւ ճիշտ էլ չէ, որովհետեւ հայտարարությունը դեռ բավական չէ, մենք պետք է տեսնենք, թե ինչ ծրագիր է առաջ քաշվում, եւ ինչ կոնսոլիդացիայի մասին է խոսքը: Բնական է, որ կուսակցությունը պիտի քննարկի այդ հարցը»,- ասաց Խաչատրյանը:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս