Եթե խոր ուսումնասիրեք, թե վերջին տասը տարին ես ինչով եմ զբաղված, կհասկանք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա կանգնած շատ քիչ մարդ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հավելելով, որ երբեք չի լքի Հայաստանը:
«Մամուլը մի օր գրում է՝ ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, մի օր՝ կանանց վաճառքով, մի օր զենքիվաճառքով»,-նշեց նա: Անդրադառնալով Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքին, Հայրապետյանն ասաց` ինքը վերջին տարիներին հայտարարել է` զրո կոպեկով կտա ակումբը այն մարդուն, ով պատրաստ կլինի հովանավորել ու պահել ակումբը:
Հայրապետյանի խոսքով, ակումբի համար իրեն չեն վճարել, ինքն էլ միշտ սխալ է համարել, որ ֆեդերացիայի նախագահը լինի նաև ֆուտբոլային ակումբի տերը: