
Axios լրատվական ընկերության կայքը հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից:
Կայքը նշում է, որ համաձայնագրից դուրս գալու մանրամասները մշակվում են պաշտոնյաների ոչ մեծ խմբի կողմից, որի մեջ մտնում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Պրյուիտը:
G7-ի ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում փորձել են միասնության հասնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում, սակայն մայիսի 27-ին ամփոփիչ հռչակագրում հարկադրված են եղել ընդունել իրենց պարտությունը ԱՄՆ-ի բռնած դիրքի պատճառով, որը չի միացել Փարիզյան համաձայնագրի շուրջ կոնսենսուին: