Indian Express պարբերականը հայտնում է, որ Հնդկաստանի Մեգհալայա նահանգում եկեղեցական տոնի շրջանակում անցկացված ժամերգությունից հետո մահացել է ինը և սննդային թունավորում ստացել ավելի քան 200 մարդ:
«Երեքշաբթի Նոնգկիյա գյուղում սննդային թունավորումից մահացել է ութ մարդ, այդ թվում՝ յոթ անչափահաս», – ասել է շրջանի լիազորի տեղակալը:
Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ևս մի անչափահաս մահացել է երկուշաբթի օրը Ումսնինգ քաղաքում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ թունավորման պատճառ դարձած սննդի նմուշներն ուղարկվել են Գուահաթի քաղաքի լաբորատորիա: