
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամ երկրներ դեմ են, որ 2018թ. ՆԱՏՕ գագաթնաժողովը անցկացվի Թուրքիայում:
Մայիսի 24-25 ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել, որ 2018թ.-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցկացվի Ստամբուլում: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան,Դանիան և Կանադան առաջարկին դեմ են հանդես եկել:
Նշվում է, որ այդ մասին վերջնական որոշումը կկայացվի այս տարվա հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշպանության նախարարների ժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին ժամանակներս լարված հարաբերությունների մեջ է Գերմանիայի և Հոլանդիայի հետ: