«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ մինչև 2019 թվականը:
«La Gazzetta dello Sport»-ն տեղեկացնում է, որ մասնագետի աշխատավարձը հասել է տարեկան 3 մլն եվրոյի: Բացի այդ, Մոնտելան 500 հազար եվրո կստանա, եթե թիմին հաջողվի հայտնվել Չեմպիոնների լիգայում: