
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր չէ տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն:
Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել փարիզցիներից, սակայն մտադիր չէ այն դիտարկել:
Հիշեցնենք, որ 2016-2017 մրցաշրջանում Անտուան Գրիզմանը մասնակցել է 53 հանդիպման, խփել 26 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: