Ինչու է լուծարվել ԲՀԿ աջակցության հիմնադրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցության հիմնադրամը, որը հիմնադրվել է 2006 թվականին, գտնվում է լուծարման գործընթացում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիմնադրամը մարտի 9-ին կամավոր դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել լուծարել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ հիմնադրամի գլխավոր տնօրենը «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն է: Տեղեկանալու համար, թե ինչու է հիմնադրամը լուծարվել, «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: Սակայն վերջինս հայտնեց, որ հիմնադրամը ստեղծման օրվանից սկսած չի գործել, ծրագրեր չի իրականացրել, ֆինանսական հոսքեր չի ունեցել, ինչի արդյունքում էլ լուծարվել է:

Հավելենք, որ բավականին տպավորիչ աշխատանքներ իրականացնում է «Ծառուկյան» հիմնադրամը:




Լրահոս