Գևորգ Կոստանյանը կշարունակի ՄԻԵԴ­-ում հանդես գալ որպես ՀՀ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կլիազորի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1­-ի նիստի օրակարգում: Որոշման համաձայն, ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում:

Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից: Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-­ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից 2017 թվականի մայիսի 17-­ին:




Լրահոս