«Հրապարակ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, մայիսի 29-ին նեղ շրջանակով նշել է 41-ամյակը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ առանձնակի շքեղություններ չեն եղել, խնջույքն էլ եղել է ոչ թե ռեստորանում, այլ՝ տանը: Ճիշտ է՝ առանձնատունը ձևավորված է եղել լույսերով, բայց շատրվաններ, հրավառություն, երգիչներ չեն եղել, բակում սաքսոֆոն են նվագել։
Միհրան Պողոսյանը «Քեթրին գրուպի» սեփականատերն է, 2008թ.-ից՝ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը։ ԴԱՀԿ նախկին պետի պաշտոնը լքել է օֆշորային սկանդալի պատճառով, իսկ որոշ ժամանակ անց ամեն բան մոռացվեց, և նրան կրկին խաղի մեջ մտցրին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: