Մարտուն Գրիգորյանին տրվելիք հավանական պաշտոնը վարչապետը մեկ ուրիշին տվեց․ «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրով՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։

Սա հենց այն պաշտոնն է, որը շուրջ երկու ամիս քննարկվում էր, թե բաժին է հասնելու նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Փաստորեն, վերջինիս այդպես էլ այս փոխնախարարի պաշտոնը չտվեցին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս