«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին: Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը:
Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռի մեջ հազիվ թե ներգրավվի: Համենայնդեպս՝ Հովհաննիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի’ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայնությունը ստանալու: Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջինիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թիմով, հիմնականում իր մարտական ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ»,-գրում է թերթը: