«Փաստ»-ի տեղեկություններով, իշխանական վերնախավում խոսք է գնացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ ոստիկանությանը միացնելու մասին: Կառուցվածքային այս փոփոխության արդյունքում ոստիկանությունը կդառնա նախարարություն:
Սակայն որոշվել է կառուցվածքային փոփոխությունների այս փուլում բավարարվել միայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարների հաստիքը կրճատելով: Իսկ այս ոլորտում միավորումը որոշել են իրականացնել 2018-ի մարտից հետո: Միով բանիվ, կունենանք Ներքին գործերի նախարարություն»,-հավելել է թերթը: