Նոր խորհրդարանում այս օրերին ամենաքննարկվող թեման սպասվող կադրային փոփոխություններն են: ԱԺ նոր ղեկավարությունը հայտարարել է օպտիմալացման մասին, եւ հիմա բոլորը շունչները պահած՝ սպասում են համապատասխան որոշումներին:
Խորհրդարանում օպտիմալացումը նախատեսված է անցկացնել փուլերով: Հունիսի 1-ին կհայտարարվի օպտիմալացման առաջին փուլի ավարտի մասին:
Առաջին փուլով կօպտիմալացվի ԱԺ նախագահի աշխատակազմը, միաժամանակ այդպես հիմքեր են ստեղծվելու նաեւ ԱԺ աշխատակազմում օպտիմալացումներ անելու համար:
Հիշում եք՝ օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, թե ինքը մեծ աշխատակազմ է ժառանգություն ստացել եւ հավելել. «Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու»: Թե ԱԺ նախագահի օգնական-խորհրդականներից կոնկրետ ովքեր են օպտիմալացվելու, պաշտոնապես չի հայտարարվում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց. «Կոնկրետ անուններ հրապարակելը նպատակահարմար չեմ համարում, հաստիքների անունները կլինեն»: Իսկ հաստիքների անունները, Բաբայանի փոխանցմամբ, հրապարակելու են հունիսի 1-ին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան