
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի Շըրնաք նահանգում Cougar տեսակի ռազմական ուղղաթիռը օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց կործանվել է:
Ուղղաթիռի կործանման պատճառը եղել է էլեկտրահաղորդականության լարի հետ բախումը: Կատարվածի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 13 զինվորականները, այդ թվում և մեկ գեներալ: