
Turan գործակալությունը հայտնում է, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Մուխթարլըիի փաստաբան Էլչին Սադիգովը հայտնել է, որ Մուխթարլըին նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ:
Լրագրողը պատմել է, որ իրեն ձերբակալած մարդիկ եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:
Փաստաբանը նշել է, որ պաշտպանությունը կբողոքարկի կալանքի որոշումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի լրագրողին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ: