ԱՄՆ-ն խստացրել է մուտքի վիզաներ տալու կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է ամերիկյան այցագրեր տալու համար ստուգումների կանոնները՝ նոր հարցարան հաստատելով հայցորդների համար:

Նոր կանոնների համաձայն, ԱՄՆ-­ի հյուպատոսությունների աշխատողներն այցագիր ստանալ ցանկացողներին հարցնելու են նրանց բոլոր նախկին արտասահմանյան անձնագրերի համարները, սոցցանցերում էջերի անվանումները, որոնցից նրանք օգտվել են վերջին հինգ տարում, ինչպես նաեւ 15 տարվա ընթացքում նրանց մանրամասն կենսագրությունը, ներառյալ աշխատանքի տեղավորման եւ աշխարհում ուղեւորությունների վերաբերյալ տվյալները:




Լրահոս