Կառավարությունը քննարկո՞ւմ է Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է, որ Հայաստանում շուտով կարգելվեն աջ ղեկով ավտոմեքենաները: Նշենք, որ այս տեղեկությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել վարորդների շրջանում: Նրանցից շատերը մտադիր են նույնիսկ բողոքի ակցիաներ անցկացնել, քանի որ ավտոմեքենայի աջ ղեկը ձախով փոխարինելու համար շուրջ 1000 դոլար է պահանջվում:

ArmLur.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ այս պահին գործադիրը նման նախաձեռնություն չի քննարկում եւ օրակարգում նման հարց դրված չկա: Թե առաջիկայում կքննարկվի աջ ղեկով ավտոմեքենաների արգելքը, առայժմ հայտնի չէ:




Լրահոս