«Ֆուլ հաուս» սիթքոմի երկրպագուները տխրելու առիթ չեն ունենա, քանի որ շուտով սպասվում է սիթքոմի նոր` 7-րդ եթերաշրջանը: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց սիթքոմի դերասան Գարիկ Սեփխանյանի հետ:
– Արդյոք կլինի «Ֆուլ հաուս» հումորային նախագծի 7-րդ եթերաշրջան:
-Այո′, «Ֆուլ հաուս» հումորային նախագծի 7 -րդ եթերաշրջան լինելու է: Այս պահին արդեն աշխատում ենք նոր եթերաշրջանի սցենարի վրա: Բայց 7-րդ եթերաշրջանը կլինի վերջինը:
-Հեռուստադիտողների համար նոր անակնկալներ կլինե՞ն, թե՞ ոչ:
-Ինչպես բոլոր եթերաշրջաններում, 7-րդում նույնպես կլինեն անակնկալներ: Չեմ կարող այս պահին հստակ ասել թե ինչ, որովհետև դեռ աշխատանքային պրոցեսում ենք: Ստույգ ինֆորմացիա չեմ կարող տալ:
-Հնարավո՞ր է դերասանական կազմում լինեն նոր փոփոխություններ: Իսկ կերպարային փոփոխություններ սպասվո՞ւմ են:
-Դերասանական փոփոխություններ կան. ավարտվել են Հայկ Պետրոսյանի եվ Թամարա Պետրոսյանի սցենարական գծերը, իսկ 7-րդ եթերաշրջանում մեզ կմիանա Մկրտիչ Արզումանյանը, ով կմարմնավորի Մուշեղի հոր կերպարը: Կցանկանայի մեր հեռուստաղիտողներին, երկրպագուներին վստահեցնել, որ մեր անձնակազմն ամեն ինչ անում է բոլորի սպասլիքները արդարացնելու համար:
զրուցեց Լիդա Եղիազարյանը