Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հետաքրքիր անակնկալ էր պատրաստել «Ալեքս տեքստիլ» ձեռնարկությունը: «Զատիկ» աջակցության կենտրոնի երեխաներն այսօր հնարավորություն ունեցան շրջել ձեռնարկությունում, ծանոթանալ գուլպեղենի և վերնաշապիկների արտադրության գործընթացին, նաև անձամբ մասնակից լինել դրանց: Սակայն դա երեխաների համար նախատեսված միակ անակնկալը չէր: Միջոցառման կազմակերպիչ Քրիստինե Ներսեսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց նաև երեխաներին սպասվող մյուս անակնկալները:
Նա մեզ հետ զրույցում խոսեց նաև երեխաների տպավորությունների մասին: Պարզվում է՝ շատերն անգամ դեմ չեն եղել աշխատելու նման ձեռնարկությունում: «Ալեքս տեքստիլ» ընկերության հիմնադիր Աստղիկ Ալեքսանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց, թե նման անակնկալները շարունակական են լինելու և չթաքցրեց իր ուրախությունը, որ կարողացել են այս մեկ օրը երեխաների համար տոն դարձնել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան