
Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։ Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու գործընկեր կառույցների աջակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել էլեկտրական հեծանիվների մասսայականացման նախաձեռնություններին:
Նշենք, որ արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների ևս 3 հիմնական լիցքավորման կայաններ առաջիկայում կգործարկվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։