«Վեոլիա Ջուրն աշխատում է». Մրգաշատում ջրագիծը երկարում է ժամ առ ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղումնոր ջրագիծ է կառուցվում:
Միայն 10 տարի է անցել այստեղ ներգյուղային բաշխիչ ցանցի արդիականացումից, սակայն խողովակներն արդեն փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել: Նորոգելն այլեւ անհնարին է ու անիմաստ: Նաեւ անթույլատրելի է խմելուջրի հետագա կորուստը:

Խողովակների այսպես արագ շարքից դուրս գալը թերեւս երկու բացատրություն ունի: Առաջինը`տեղի ակտիվ գրունտն է, որը քայքայում է մետաղը, եւ երկրորդը` նաեւ խողովակների գուցե ոչ ճիշտընտրությունն է նախկին ջրամատակարարի` «Նոր Ակունք» ընկերության կողմից: Ամեն դեպքում, Վեոլիա Ջուրը, միայն ընթացիկ տարվա հունվարից ձեռնամուխ լինելով ցանցի սպասարկմանը, արդեն կանգնած է համայնքում նոր շինարարություն կատարելու անհրաժեշտության առջեւ: Խոսքն այս պահին գյուղի ամենաերկար թիվ 10 փողոցի 1550 գծամետր ջրագծի ու դրա նրբանցքների 200 գծամետր երկարությամբ ջրագծերի մասին է: Ընդամենը` 1750 գծամետր:
Տեղում աշխատանքների ընթացքին հետեւող Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ տնօրինության «Արմավիր» տեղամասի կողմից արդեն իսկ փորվել է 500 մետր խրամուղի, որտեղ զոդվել է 100մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակ: Աշխատանքներն իրականացվում են հատված առ հատված, փողոցում երթեւեկը չխոչընդոտելու ու բնակիչներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար:

Հարկ է նշել Մրգաշատի գյուղապետարանի ակտիվ աջակցությունն այս հարցում: Ըստ համայնքապետ Գեւորգ Դանիելյանի, դա, ջրամատակարարումը շուտափույթ բարելավվելու ցանկությունից բացի, նաեւ պայմանավորված է գյուղի կենտրոնական փողոցը ասֆալտապատելու պլաններով: Բնական է, որքան արագ ավարտվի ջրագծի կառուցումը, այնքան շուտ հնարավոր կլինի սկսել ասֆալտապատումը:
Այստեղից էլ կողմերի փոխըմբռնումնուսերտ համագործակցությունը: Գյուղապետարանը ջրմուղագործներին տրամադրել է վառելիք ու շինտեխնիկա, ինչպես նաեւ խոստացել է գյուղաբնակների շրջանում բացատրական աշխատանքի միջոցով ապահովել ջրաչափերը տներից դեպի փողոց տեղափոխելը, ինչպես դա պահանջվում է գործող կարգով: Մնացած նյութերը տրամադրում է ու աշխատանքները կատարում արդեն Վեոլիա ջուրը:

Նոր ջրագիծը երկարում է բառացիորեն ժամ առ ժամ: Այսպես, աշխատանքների վայր մեր ժամանման պահին, բանվորները դեռ պատրաստվում էին բեռնատարից իջեցնել պոլիէթիլենային խողովակների «խուրձը», իսկմեկնելիս, խողովակն արդեն տեղադրվում էր հենցնոր փորված խրամուղում:
Գյուղացիներն էլ էին գոհ. էհ, լավ ջրամատակարարումից ո՞վ կհրաժարվի: Նրանցից շատերը փողոցի ջրագծի կառուցմանը համընթաց նաեւ իրենց սեփական ջրագծերն էին արդիականացնում: Ավելին, նոր ջրագիծն այստեղ նաեւ որոշակիորեն լուծում է ջրի որակի խնդիր, քանի որ տարիներ շարունակ կբացառվեն վթարներն ուջուրը աղբյուրից սպառողին կհասնի անաղարտ վիճակում:
Մի խոսքով, անուշ լինի, մրգաշենցիներ:

Հանրային կապերի ծառայություն,
Վեոլիա ՋուրՓԲԸ




Լրահոս