ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է պատրաստ լինենք դիմակայելու պատերազմին, որը դարձել է Ֆինանսական օլիգարխիայի եկամուտները պահպանելու հիմնական գործիքը. Աշոտ Մանուչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այդ հարցը ճիշտ կլիներ տայիք ֆինանսական օլիգարխիային. իրենց մոտ ո՞նց է, պայթեցման մեջ մտնում է Իրաքը, Սիրիան, թե՞ արդեն Ադրբեջանն ու Հայաստանն էլ են մտնում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին, ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի, Հայաստանի ժողովուրդները կապ չունեն, իսկ ղեկավարությունն էլ այնքանով կապ ունի, որ դառնում է կամակատար և կատարում է այդ գործառույթները:

«Բանականությունը պահանջում է, որ պատասխան ստանան այն խողովակները, որոնցով հոսում է մարդկային ատելությունը, նկատի ունեմ նավթը և այլն, և այլն… ֆինանսական օլիգարխիայի ապրանքին ձեռք տալ: Դա պատասխան է բերելու նրան, որ խաղաղություն հաստատվի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս