ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է ասել մեր վարչապետին, որ կարելի է որևէ դպրոց փակել. ի՞նչ է կատարվում նրա հետ. Աշոտ Մանուչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան ավելի խորքային խնդիրներ, և այդ այդ իմաստով կառավարության և Ազգային ժողովի կազմերը որևէ կապ այդ խորքայինի հետ չունեն, ինչո՞ւ, որովհետև կա կյանքի կազմակերպման մի որոշակի փիլիսոփայություն: Եթե դա չենք հասկանում, չենք դիտարկում, ապա ամեն ինչ այսպես է, այս մարդը եկավ լավ կլինի, մյուսը կաշառակեր է, վատ կլինի… Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Ազգային ժողովի և կառավարության կազմերի մասին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Վերջինս նաև անդրադարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` դպրոցների օպտիմալացման մասին որոշմանը:

«Ինչո՞ւ մեր կառավարությունը չի որոշում, որ դպրոցներ պետք է բացի, այլ որոշում է փակի: Ո՞վ է ասել մեր վարչապետին, որ կարելի է որևէ դպրոց փակել, կարելի է փակել դատախազությունը, դատարանը: Ի՞նչ է կատարվում մեր վարչապետի հետ, որ որոշում է փակել. եթե կառավարումը հայկական է, նրա սեղանին ոչ ոք նման փաստաթուղթ չի դնի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս