ՖՈՏՈ. Որ դեպքում պետք է խուսափել անվճար Wi-Fi-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվճար Wi-Fi-ն, իհարկե, լավ է: Սակայն հասարակական ցանցերն իրենց մեջ պարունակում են վտանգներ, որոնց մեջ նույնիսկ բանկային քարտի միջոցներից զրկվելու վտանգն է առկա:

AdMe.ru-ը հավաքել է խորհուրդներ այն մասին, թե ինչպես պահպանվեք խաբեբաներից, երբ օգտվում եք հասարակական Wi-Fi-ից:

Միակ լավ միջոցը մեքենայություններից պաշտպանվելու և ձեր բանկային քարտից գումարներ չանհետանալու համար հեռախոսի քարտով համացանցից օգտվելն է:

Անջատեք Wi-Fi-ը, եթե չեք օգտվում համացանցից

Անջատելով Wi-Fi-ը` կարող եք ազատվել մի քանի խնդիրներից. մարտկոցը երկար կծառայի, կազատվեք գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուց:

Միացեք VPN-ի

VPN-ն կամ վիտուալ փակ ցանցը հնարավորություն է տալիս անանուն միանալ համացանցին: Այսինքն, միանալու դեպքում ոչ թե ձեր IP-ն կտեսնեն, այլ վիտուալ ցանցի:

Մի թողեք, որպեսզի հիշողության մեջ պահպանվի

Սարքավորումների մեծ մասը հիշողության մեջ պահպանում է այն ցանցը, որին գոնե մեկ անգամ միացել եք: Ոչ ոք չի խանգարի մեքենայությամբ զբաղվողներին ևս մեկ այդպիսի ցանց ստեղծել:

Ուշադրություն դարձրեք անվանը

Շատ խաբեբաներ ստեղծում են ցանցեր, որոնք իրենց անվանումներով նման են իրականներին: Տարբերությունն այն է, որ իրականին միանալը միգուցե վճարովի լինի:

Լավ հակավիրուս տեղադրեք

Միշտ հակավիրուսի նոր տարբերակ ունեցեք: Հաքերները միշտ նոր մեթոդներ են մտածում, այդ պատճառով էլ հակավիրուսը պետք է միշտ նորը լինի:

Պաշտպանված կապ օգտագործեք

Հեշտությամբ կարող եք իմանալ` արդյոք կապը պաշտպանված է. հասցեի հատվածում սովորական http://-ի փոխարեն գրված կլինի https://: Շատ կայքեր օգտագործում են անվտանգ միացում՝ տվյալների փոխանցման համար:




Լրահոս