Armlur.am-ն Աժ հինգերորդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ձևավորած Ազգային ժողովի, մասնավորապես, ղեկավար կազմի մասին:
«Ուրախ կլինեի, եթե երիտասարդ մարդ լիներ, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Տեղակալների մասին խոսակցություններ շուտվանից կային, այնպես որ սպասումների մեջ յուրահատուկ բաներ չի փոխվել: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր հնից են մնացել, այսպես ասած` ժառանգությամբ փոխանցվել են, մի տեսակ իմ համար այնքան էլ ուրախալի մեսսիջ չէ, որովհետև հին աշխատաոճը մարդիկ միշտ պահպանելու են»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց նա:
Պողոսյանի խոսքով` գլխավոր խնդիրն է ապագա ընտրություններում հասնել նրան, որ քաղաքական դիսկուրսը գերակշռի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան