
2016-ին Ռուսաստանում ավելի քան 700 երեխա է ինքնասպան եղել։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նման տվյալներ է ներկայացրել ֆեդերացիայի խորհրդի գիտության, կրթության ու մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Լիլիա Գումերովան:
Newsru-ն հայտնում է, որ2016-ին մանկական ինքնասպանությունների քանակը զգալիորեն ավելացել է։ Եթե 2011-2015 թթ․ ինքնասպանությունների քանակը նվազել էր 10 տոկոսով, ապա 2016-ին նկատվել է կտրուկ աճ ։ Մանկական ինքնասպանությունների պատճառներից մեկն էլ սոցցանցերում «մահվան խմբերի» տարածումն է։