Երեկ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում ադրբեջանական զինուժը երկու կարճ կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով գյուղացիները վնասներ են կրել:
ArmLur.am-ին համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ վնասվել են Վանուշ և Միշա Ալեքսանյանների ջրհորդանները, տների տանիքները:
«Հանձնաժողով է կազմվել, վնասի չափը ստուգվել-ուղարկվել է մարզպետարան»,- հավելեց համայնքապետը:
Վերջինիս փոխանցմամբ` այսօր ողջ օրվա ընթացքում հանգիստ է եղել իրադրությունը: