
Խառնել ջուրը և մածունը՝ մինչև միասեռ մասսա դառնալը: Առանձին խառնել ձուն, ալյուրը, քիչ-քիչ բացել թանով, ավելացնել ձավարը, աղը և եփել մարմանդ կրակի վրա: Մինչև եռալը ցանկալի է անդադար խառնել, որպեսզի չմակարդվի: Եփել մինչև ձավարի պատրաստ լինելը: Ավելացնել կանաչին:
Մատուցել թթվասերով (ըստ ճաշակի):
Բաղադրություն
մածուն 1 թեյի բաժակ
ջուր 1 թեյի բաժակ
ձավար 1 թեյի բաժակ
ձու 1 հատ
ալյուր 2 ճաշի գդալ
համեմ 5 ցողուն
աղ
թթվասեր