Ինչպես է Լևոն Ալթունյանը պատժելու ծխող Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որ նախօրեին «անհաջողակ» անվանեց ծխող մարդկանց, ազդարարելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե կարգը խախտելու դեպքում կտուգանի անգամ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Ալթունյանին հարցրեց` արդյո՞ք ծխելն արգելելու է նաեւ Սերժ Սարգսյանին.«Ոչ մի անհատին, առավելապես նախագահին հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի»,- եղավ պատասխանը: Իսկ հարցին` եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան, Ալթունյանը դրական պատասխանեց՝ իհարկե:

Մյուս կողմից, սակայն, նախարարը փորձեց խմբագրել «անհաջողակների» մասին նախօրեի հայտարարությունները: «Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է»,- պնդեց նա: Տպավորություն է, որ Ալթունյանը սկզբում խոսում է, հետո՝ մտածում: Այդպես եղավ նաեւ ծննդկաններին «մորգ ուղարկելու» հարցում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս