Աղքատության մակարդակն ավելանում է, իսկ Տարոն Մարգարյանը բյուջեի հաշվին գերթանկարժեք արձանիկներ է գնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի օրինակ է Երեւանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքապետարանն այս տարի գնել է բրոնզե առյուծի արձանիկներ, թվով 4 հատ՝ այդ նպատակով ծախսելով 292 հազար դրամ (յուրաքանչյուր արձանիկը` 73 հազար դրամ արժեքով):

Բացի այդ՝ այս տարի քաղաքապետարանը ղեկավարի մեկ բազկաթոռի համար քաղաքային բյուջեից ծախսել է 300 հազար դրամ, եւ մոտ 2.2 մլն դրամ էլ` գրապահարաններ, կողապահարաններ, աթոռներ եւ այլ գույք գնելու համար: Եւ, վերջապես, քաղաքապետարանի աշխատակազմին համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ընթացիկ տարվա համար 18 հատ ավտոմեքենա է վարձակալվել, ընդհանուրը` 90 մլն 720 հազար դրամ արժեքով: Այսինքն՝ խնայողությունների մասին բարձրաձայնումները Տարոն Մարգարյանի համար ընդամենը «քամի տատանելու» նման մի բան են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս