«Բավրայի» մաքսակետում տեղի ունեցածից հետո Կարեն Կարապետյանը հույս ունի սենսացիոն բացահայտում անել ոստիկանությունում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայույթուն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել:

Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, եւ եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայնտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ եւ տեղեկություններ»։




Լրահոս