Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը, որը նվիրված է մեծ շանսոնյեի ծննդյան 93-ամյակին: Շառլ Ազնավուրն անձամբ ներկա էր միջոցառմանը:
Համերգին երգիչներ Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը կատարեցին շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները: