Ինչպես հայտնի է՝ մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններ հրապարակեց, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայներ հավաքագրել Հանրապետական կուսակցութան համար: Այս աղմկալի դեպքը հետաքրքիր ընթացք է ստանում:
Ու քանի որ ներհայաստանյան օրենքները չեն գործում, երբ բանը հասնում է իշխանությունների վերարտադրությանը, Հայաստանի ժողովրդավարացմամբ խիստ մտահոգ մի քանի դեսպաններ «խառնվել են» գործին:
Հ. Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե տնօրենների մասին բոլոր տվյալները բաց և թափանցիկ են և ցանկության դեպքում կարող են բոլորին էլ տրամադրել: Ինչ վերաբերում է վիզաների տրամադրման խոչընդոտներին, Իոաննիսյանը նշեց, թե դրա հետ կապված որևէ տեղեկություն չունի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան