ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը զայրացրել մարդկանց. ինչ էր կատարվում երեկ Օպերայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար, Ազնավո′ւր» համերգը: Համերգին ներկա են գտնվել նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները: Սակայն մինչ համերգի սկսվելը, թատրոնի երկու մուտքերի մոտ անհարմար իրավիճակ է ստեղծվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիները, որոնք եկել էին Ազնավուր վայելելու, տոմսերը ձեռքներին՝ ավելի քան 30 րոպե մնացել են մուտքերի մոտ կանգնած, քանի որ Սերժ Սարգսյանի թիկնազորը շրջափակել է թատրոնի ե՛ւ ծառայողական, ե՛ւ կենտրոնական մուտքերը: Իսկ մարդիկ 15 հազար դրամ գումար են տվել, որպեսզի ներկա գտնվեն համերգին: Նրանք նույնիսկ սպառնացել են պատռել տոմսերը: Բարեբախտաբար, ի վերջո, թույլ են տվել հանդիսատեսին ներս մտնել, սակայն այլ մուտքով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս