
Բեյրութի էլիտար թաղամասերից մեկում անհայտ անձինք կրակել են հայ բիզնեսմեն Հարութ Կվերկյանին: Նշվում է, որ հայ բիզնեսմենն ուսի վնասվածք է ստացել և նրան հիվանդանոց են հասցրել կայուն վիճակում, հայտնում է NNA գործակալությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջնախ թաղամասում, որը Լիբանանի մայրաքաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկն է: Այժմ հետաքննություն է տարվում: