Աշխատաժողով՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների հարցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը  հունիսի 1-ին  Ծաղկաձորում  մասնակցել է  Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքում կուտակված փորձի, արձանագրված ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ երկօրյա համակարգող աշխատաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցել են  խոշորացված համայնքների ղեկավարներ, ՏԿԶ նախարարության, ԳՄՀԸ, ԱՄՆ ՄԶԳ, ՇԶՀԳ, ԵԽ  միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի,  ՀՏԶՀ  և ՀաՄաՏեղ-ի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովն անցկացվել է  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն  իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝  Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) , ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:




Լրահոս