Tolo News-ը հայտնում է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում յոթ մարդ է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում:
Զոհվածների թիվը հասել է յոթի: Նաեւ հաղորդվում է վիրավորների մասին: Բերման են ենթարկվել հակակառավարական ակցիայի առնվազն վեց մասնակիցներ: Հիվանդանոցներից մեկի տվյալներով՝ յոթ զոհվածներից երկուսը մահացել են գլխին ստացած հրազենային վերքերից:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ հունիսի 2-ին Քաբուլում մեծ թվով մարդիկ են հավաքվել ահաբեկչական գործողության վայրից ոչ հեռու, որն առնվազն հարյուր մարդու կյանք խլեց: Բողոքավորներհ պահանջում են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարության հրաժարականը: Reuters գործակալությունը, վկայակոչելով ակնատեսների, հայտնել է, որ ոստիկանությունն սկսել է օդ կրակել այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական արգելաշղթան: