ՖՈՏՈ. Աշոտ Ղազարյանի թոռնուհին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում. ինչ անկանկալ է պատրաստել դերասանը թոռնուհու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանը, ով դերասան, վաստակավոր արտիստ, հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է:

Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 11 երկրների 13 ներկայացուցիչներ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի երեխաները:

13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է: Անահիտը  2016թ. Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Այս առթիվ  ArmLur.am-ը զրուցել է սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի հետ, ով հայտնեց, որ թոռնուհին շատ երջանիկ է. «Մարդը «Եվրատեսիլ»-ում 2-րդ տեղը գրավեց, իսկ ահա «Նոր ալիք»,-ում ստացավ առաջին տեղը:Պ րոֆեսիոնալ բեմում 5 հազար տեղանոց սրահում երգել է: Ժուրիի անդամները շատ խիստ են եղել: Անահիտը ձայնային լավ տվյալներ ունի և արժանի էր նման մրցանակի»:

Հարցին՝ ինչ անակնկալներ է պատրաստել թոռնուհու համար, նա պատասխանեց, որ գնելու է այն ամենը, ինչ նա սիրում է և տանելու է այն ժամանցային վայրերը, որտեղ սիրում է լինել, մասնավորապես՝  Լունապարկ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս