Հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում խայտառակ ցուցանիշ արձանագրեց ՀՅԴ-ն և այն դեպքում, երբ Շիրակի մարզպետը դաշնակցական է: Հենց այս ընտրություններից հետո էլ ակտիվացան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի պաշտոնանկության մասին լուրերը: Սակայն դաշնակցական մարզպետի պաշտոնանկության հարցը հաստատվեց միայն այսօր և ավելին, արդեն հայտնի է, թե ով է նրան փոխարինելու ադ պաշտոնին:
Ակնհայտ է, որ Սիմոնյանի պաշտոնանկության հարցում ՏԻՄ, ապա և ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իրոք ազդեցություն ունեցել են: ՏԻՄ ընտրություններից հետո ՀՅԴ-ն ևս մեկ հնարավորություն էր տվել դաշնակցական մարզպետին` սպասելով մինչև խորհրդարանական ընտրությունները: Սակայն ապրիլի 2-ին գրանցված ընտրությունների արդյունքները ստեղված իրավիճակի վերջին կաթիլը կարող ենք համարել:
Եվ չնայած, ՀՅԴ-ն այդ մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր ունեցավ, ի դեմս Ռոմիկ Մանուկյանի, սակայն կուսակցության հույսերը չարդարացան: Նրանք այստեղ ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքներ ունեին, հատկապես, որ մարզպետը դաշնակցական էր: Ստացվում է` երկու ընտրություններն էլ ճակատագրական նշանակություն ունեցան Հովսեփ Սիմոնյանի համար:
Նաիրա Հովհաննիսյան