Ինչու է ՊՊԾ գնդից անհետացած գումարների մասին միայն նոր տեղեկություններ հրապարակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն շարունակում է տվյալներ հրապարակել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հրապարակված քրեական գործից:

Ըստ այդմ, այսօր հրապարակված տեղեկության համաձայն, 14 մլն դրամի գաղտնի հափշտակությունը կատարվել է նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով: Բանկոմատից հափշտակված գումարներից 300 հազար  դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից:

Բացի այս տեղեկությունից, մինչ այս հափշտակության համար մեղադրանքներ էին առաջադրվել Արմեն Բիլյանին, Վարդան Գերավերտյանին, Արայիկ Հակոբյանին և Հովհաննես Վարդանյանին: Հետաքրքիր է` ինչու է սակայն նման տեղեկատվություն հրապարակվում միայն հիմա: Մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը ևս բազմիցս բարձրաձայնել էր բանկոմատի հափշտակության և գումարի անհետացման հարցի մասին և հանգամանքները միայն նոր են ի հայտ գալիս:

Հարց է առաջանում`  ինչու են ուժային կառույցները միայն հիմա բացահայտումներ անում կամ աշխատանքներ տանում`  հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Ավելին`  ամբողջական գումարները նույնիսկ չեն էլ հայտնաբերվել, բայց մեղադրյալներ կան: Մինչդեռ իրավապահ մարմիններն ամեն մեկն իր հերթին խուզարկություն են անցկացրել:




Լրահոս