ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ամենավատ մակարդակի վրա են. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի «Բիզնես-երկխոսություն Ռուսաստան-ԱՄՆ» նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ամենավատ մակարդակի վրա են սառը պատերազմի տարիներից ի վեր: Այդ մասին հայտարարել է:

«Որպես ազդեցիկ համաշխարհային գերտերություններ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկխոսություն են պահպանում տարբեր բազմակողմ ձևաչափերի շրջանակներում՝ ՄԱԿ-ում, «20-յակի խմբում», շուտով կլինի Գերմանիայում հանդիպում: Համագործակցում են տարբեր առանցքային, համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, և փառք Աստծո, որ դա կա, որ այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով, նախորդ տասնամյակների ընթացքում ձևավորված փոխադարձ համագործակցության հիմքը քանդվել է: Նա նշել է, որ ամուր երկկողմ առևտրային կապերը կարող են պաշտպանել քաղաքական իրավիճակի տատանումներից:




Լրահոս