
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվել: ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե Սիմոնյանն անցնելու է այլ աշխատանքի:
Չնայած լրատվական կայքերում հայտնված մարզպետի հավանական թեկնածուների անուններին, որի թվում Հակոբ Մաթիլյանն էր, ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ նա ամենևին էլ նոր մարզպետի պաշտոնի հավակնորդը չէ: Մեզ հաջողվեց պարզել, որ Շիրակի մարզպետ է նշանակվելու Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը:
Մեզ հետ զրույցում Խաչատրյանը նշեց, թե այս պահին որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել: